Բոլոր նորությունները
-
4 սեպտեմբերի 2026ՊԵԿ մաքսային ծառայողների համար մեկնարկել են «Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի բացահայտում և մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում գենդերային զգայունություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացը վարեցին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետ Մարիամ Տիտիզյանը և նույն բաժնի պետի տեղակալ Պանդուխտ Մարտիրոսյանը։
-
29 հուլիսի 2026Մեկնարկել է ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակում իրականացվող «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի մասնագիտական դասընթացների երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ երեք ուղղություններով՝ վաճառք, հաշվապահական հաշվառում, հաճախորդների սպասարկում։
-
23 հուլիսի 2026ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» կայացավ «Գենդերային հավասարություն, անվտանգ աշխատավայրեր և գենդերային զգայուն ղեկավարություն» թեմայով դասընթացը։ Ծրագիրը միտված է ՊԵԿ ծառայողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը՝ ներառական և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման ուղղությամբ։