ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
23 հուլիսի 2026

Կայացավ «Գենդերային հավասարություն, անվտանգ աշխատավայրեր և գենդերային զգայուն ղեկավարություն» թեմայով դասընթաց

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ «Գենդերային հավասարություն, անվտանգ աշխատավայրեր և գենդերային զգայուն ղեկավարություն» թեմայով ուսումնական դասընթաց, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսավորմամբ և «Գրանտ Թորնթոն» ընկերության աջակցությամբ՝ «Բարեփոխումների ազդեցության գնահատում» և «Կազմակերպական մշակույթ, ներքին կառավարման համակարգեր» ուսումնական միջոցառումների շրջանակում։

Դասընթացի նպատակն է զարգացնել ՀՀ ՊԵԿ համակարգի ծառայողների գիտելիքներն ու հմտությունները գենդերային հավասարության, անվտանգ աշխատավայրերի ձևավորման և գենդերային զգայուն ղեկավարության սկզբունքների կիրառման ուղղությամբ՝ նպաստելով ներառական, հարգալից և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Ուսուցումն իրականացվեց երկու խմբով՝ ՀՀ ՊԵԿ համակարգի տեսչական և ղեկավար կազմի ծառայողների համար, ինչը հնարավորություն է տալիս ուսումնական ծրագրի բովանդակությունը հարմարեցնել յուրաքանչյուր խմբի մասնագիտական առանձնահատկություններին։

  • Տեսչական կազմի համար նախատեսված դասընթացը ներառում է գենդերային հավասարության հիմնական հասկացությունները, գենդերային կարծրատիպերի ազդեցությունը, սեռով պայմանավորված բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմները, գենդերազգայուն հաղորդակցությունը, ինչպես նաև գործնական վարժություններ՝ աշխատավայրում բռնության դրսևորումների ճանաչման և անվտանգ արձագանքման հմտությունների զարգացման նպատակով։
     
  • Ղեկավար կազմի համար նախատեսված ծրագիրն ընդգրկում է գենդերազգայուն առաջնորդության սկզբունքները, առաջնորդի դերը անվտանգ աշխատավայրի ձևավորման և բռնության կանխարգելման գործընթացներում, ինչպես նաև ղեկավարների պատասխանատվությունն ու գործնական մոտեցումները ներառական կազմակերպական մշակույթի զարգացման գործում։

Դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական ուսուցման համադրությամբ՝ ներառելով դասախոսություններ, քննարկումներ, հարցուպատասխան և իրավիճակային վարժություններ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերած գիտելիքները կիրառել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։

Դասընթացը վարում է հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, սոցիալական ոլորտի հետազոտող-փորձագետ Ինգա Հարությունյանը։

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը շարունակաբար իրականացնում է վերապատրաստման ծրագրեր, որոնք նպաստում են մասնագիտական կարողությունների զարգացմանը, ժամանակակից կազմակերպական մշակույթի ձևավորմանը և արդյունավետ, անվտանգ ու ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։