Օգտագործման պայմաններ
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դասընթացներին մասնակցության հայտ ուղարկելու և/կամ նորություններին իրազեկ լինելու համար պետք է գրանցվել: Գրանցվելով կայքում կամ Բաժանորդագրվելով՝ Դուք որևէ վճարում չեք կատարում գրանցման/բաժանորդագրման համար:
Օգտահաշվի բացում
Կայքում Օգտահաշիվ ունենալու համար պետք է սեղմել Գրանցում կոճակը և լրացնել պարտադիր դաշտերը: Գրանցման հասատումը կատարվում է էլ․ փոստի միջոցով։ Անհրաժեշտ է հաստատել էլ․ փոստի հասցեին կարճ հաղորդագրությամբ ուղարկված հղումը:
Դասընթացի գրանցում
Դասընթացի մասնակցության համար պետք է սեղմել Գրանցվեք հիմա կոճակը, ընտրել գրանցման տարբերակը՝ որպես ֆիզիկական անձ կամ կազմակեպություն, լրացնել պարտադիր դաշտերը, վճարովի դասընթացների դեպքում ընտրել վճարման տարբերակը՝ օնլայն վճարում կամ բանկային փոխանցում:
Բաժանորդագրում
Բաժանորդագրվելու համար պետք է լրացնել գլխավոր էջում առկա պարտադիր դաշտերը և սեղմել Բաժանորդագրություն կոճակին: Էկրանին կհայտնվի հաստատող նամակ:
Դասընթացի պահպանում
Եթե հետաքրքրված եք դասընթացով, սակայն դեռևս չեք ցանկանում գրանցվել, ապա կարող եք ավելացնել Հետաքրքրող դասընթացներ բաժնում: Ընտրեք այն դասընթացը/դասընթացները, որոնցով հետաքրքրված եք և սեղմեք նշանին:
Ուղարկել առաջարկ
Առաջարկներ ուղարկելու համար պետք է սեղմել գլխավոր էջում առկա Ուղարկեք առաջարկը կոճակը, գրել առաջարկը և սեղմել համանուն կոճակը: Էկրանին կհայտնվի հաստատող նամակ: Ցանկության դեպքում կարող եք գրել նաև անձին նույնականացնող տվյալներ:
Հաշվի ապաակտիվացում
Օգտատերը կարող է ապաակտիվացնել իր հաշիվը: Հաշիվը ապաակտիվացնելուց հետո Օգտատիրոջ տվյալները ջնջվում են ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տվյալների բազայից:
Վճարման պայմանները
Դասընթացին գրանցվելիս Օգտատերը/Գրանցվողը ընտրում է վճարման տարբերակը։ Վճարում կարող է կատարել երկու տարբերակով՝ առցանց (օնլայն) և բանկային փոխանցումով։ Գումարի վերադարձի դեպքում Վճարված գումարը ետ է վերադարձվում դիմումի հիման վրա՝ անկախիկ եղանակով: Արտարժույթով վճարումներ չեն ընդունվում:
Կայքի պատասխանատվությունը
SRCtrainigcenter.am կայքի միջոցով դասընթացին գրանցումը ներկայացնում է Ընկերությանը Գրանցվողի կողմից արված առաջարկ` մատուցվող ծառայությունը ստանալու նպատակով: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Գրանցվողի էլ. հասցեին SRCtrainigcenter.am կայքի կողմից ուղարկվում է գրանցումը հաստատող նամակ: Նամակը համարվում է Կայքի և Օգտատիրոջ/Գրանցվողի միջև կնքված համաձայնագիր:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, եթե դա պայմանավորված է Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն համարվել վավեր:
Օգտվելով SRCtrainigcenter.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս վերոնշյալ պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը։
«Դուք», «Գրանցվող», «Ձեր», «Դուք» տերմինները վերաբերում են կայքում օգտահաշիվ ունեցողներին (օգտատերեր), դասընթացների գրանցվողներին և/կամ կայք այցելողներին:
«Օգտատեր» տերմինը վերաբերում է կայքում օգտահաշիվ ունեցող անձանց։
«Բաժանորդ» տերմինը վերաբերում է որպես բաժանորդ գրանցում ձևակերպողներին։
«Գրանցվող» տերմինը վերաբերում է գրանցում ձևակերպողներին։
«Այցելու» տերմինը վերաբերում է կայքից օգտվողներին, ովքեր այցելում են կայք, սակայն չունեն օգտահաշիվ, գրանցված չեն որևէ դասընթացի, չեն հանդիսանում բաժանորդ:
«Ընկերություն» տերմինը վերաբերում է կայքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության մեջ և առկա բաժիններում՝ այդ մասին տեղեկացնելով Գրանցվողներին և Բաժանորդներին էլ․ ծանուցումների միջոցով: