2012 թվականից ի վեր Ուսումնական կենտրոնն ակտիվորեն ներգրավված է ոլորտի մասնագետների ուսուցման և թեստավորման գործընթացներում:
Իր գործունեության տասից ավելի տարիների ընթացքում Կենտրոնը շարունակաբար մեծ դերակատարում է ունեցել և ունենում տարբեր լսարանների համար կրթական դասընթացների մշակման և իրականացման գործում։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մարդկային ներուժի զարգացման առաջատար կրթական կառույց է, որը նպաստում է մասնագիտական գերազանցության, պատասխանատու ծառայության և հզոր պետականության մշակույթի ձևավորմանն ու կատարելագործմանը։
Ապահովել հանրային ծառայողների, տնտեսավարողների, մասնագիտական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի համար շարունակական կրթության՝ մասնագիտական և կարողությունների զարգացման հնարավորություններ, որոնց միջոցով գիտելիքը դառնում է ծառայություն, արժեքները՝ վարք, մարդիկ՝ մասնագետներ, իսկ պետություն-մասնավոր երկխոսությունը՝ արդյունք։