Բոլոր նորությունները
-
3 նոյեմբերի 2025Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսների ներգրավմամբ սկսվում է դասընթացների շարք 105 մաքսային ծառայողների համար՝ հեռավար ձևաչափով։ Դասընթացի կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային ծառայողների աշխատանքային միջավայրում ռուսերեն լեզվի կիրառման ամենօրյա պահանջով։
-
31 հոկտեմբերի 2025ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը «Գրանթ Թորնթոն» Հայաստանի գրասենյակի հետ համատեղ՝ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել 2023 թվականի հակամարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին և ՊԵԿ աշխատակիցներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ:
-
8 հոկտեմբերի 2025Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նմանատիպ կրթական ծրագրերի դերը պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության ձևավորման գործում և նշեց,- «Համաշխարհային տնտեսությունում հաջողությունը պահանջում է ոչ միայն որակյալ ապրանք, այլ նաև խորքային գիտելիք միջազգային չափանիշների, մաքսային ընթացակարգերի և շուկայի պահանջների վերաբերյալ։ Կրթությունն այն հիմնարար գործիքներից է, որի միջոցով կարելի է հասնել այդ հաջողությանը»։
-
1 հոկտեմբերի 2025«Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ» դասընթացի ծրագիրը նախատեսված է հայաստանյան այն ձեռներեցների համար, ովքեր արդեն զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել արտահանման և արտաքին առևտրի գործունեությամբ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան և Ասիական այլ շուկաներ։ Այն համատեղելու է տեսական գիտելիքները գործնական բաղադրիչների հետ՝ ուժեղացնելու մասնակիցների կարողությունները՝ արդյունավետորեն կողմնորոշվելու միջազգային առևտրի բարդ համակարգում։