ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի նոյեմբերի 17-ին (ժամը 18։30-21։45) կազմակերպում է «Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում» թեմայով 1-օրյա խորացված դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 17-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Իրինա Վարդանյան, ՀՀ ՊԵԿ ՎՄԸՎ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ։
Ահարոնյան 12/3
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում
16,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-21:45
    18։30-19։15 Թեմա 1. Դրոշմավորման ներդրման ժամկետներ, դրոշմավորման ենթակա ապրանքներ
    19:15-20:00 Թեմա 2. Դրոշմավորման առանձնահատկություններ
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3. Դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ցանկ
    21։00-21։45 Թեմա 4. Հարց ու պատասխան
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ