ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

«Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2026թ-ի հոկտեմբերի 5-ին, 6-ին, 8-ին, 12-ին, 13-ին և 15-ին (ժ․ 18:30-21:00) տեղի կունենա «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 5-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Տիգրան Մինասյան - «ԲիՕն» բիզնես Ակադեմիայի տնօրեն, ՀՊՏՀ ԳՄ դասախոս։
Ահարոնյան 12/3
«Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց
68,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
  • 18:30-21:00
    • Շահութահարկ վճարողները /Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/
    • Շահութահարկով հարկման օբյեկտը, բազան, բազայի որոշման սկզբունքները
    • Հարկային և ֆինանսական հաշվառումների տարբերությունները և ընդհանրությունները
    • Մշտական և ժամանակավոր տարբերություններ
    • Հաշվեգրման և դրամարկղային մեթոդների տարբերությունները և կիրառումը շահութահարկում
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    • Առանձին գործարքների հաշվառման առանձնահատկությունները
    • Անշարժ գույքի հետ կապված գործարքներ /Եկամուտների և ծախսերի առանձնահատկություններ/
    • Անհատույց տրված և ստացված ակտիվների հաշվառման առանձնահատկություններ
    • Անհուսալի կրեդիտորական և դեբիտորական պարտքեր, ներված պարտավորություններ /հաշվառման առանձնահատկությունները եկամուտների և նվազեցումների հաշվառման համատեքստում/
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    • Եկամտի այլ տեսակների հաշվառման առանձնահատկություններ
    • Գույքարում
    • Տիրազուրկ գույքի հաշվառման առանձնահատկություններ
    • Վարձակալական, տոկոսային եկամուտների հաշվառման առանձնահատկությունները և այլն
    • Եկամուտ չհամարվող տարրեր
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    • Նվազեցումներ
    • Նվազեցումների նկատմամբ փաստաթղթավորման պահանջներ
    • Ծախսերի առանձին տեսակների սահմանափակումները․ ծախս չհամարվող տարրերը
    • Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ
    • Գործուղման ծախսերի հաշվառում
    • Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսերի հաշվառում
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    • Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվառման ռանաձնահատկություններ
    • Ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող հետագա ծախսումների հաշվառում
    • Կորուստներ, այլ նվազեցումներ
    • Շահութահարկի արտոնություններ
    • Հաշվետու ժամանակաշրջան, հարկի և կանխավճարների հաշվարկման և վճարման վերջնաժամկետներ և կարգ
    • Շահութահարկի հաշվետվության կազմում գործնական օրինակի հիման վրա
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    • Ոչ ռեզիտենտ կազմակերպություններ
    • Մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկություններ
    • Առանց մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների շահութահարկով հարկման առանձնահատկությոններ
    • ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները, հաշվարկման և վճարման կարգը, այդ թվում նաև ոչ ռեզիդենտների կողմից
    • Շահութահարկի հաշվետվության կազմում գործնական օրինակի հիման վրա
    • Թեստային առաջադրանք և խնդիրներ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։