ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի որոշ դրույթների մեկնաբանություններ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի սեպտեմբերի 7-ին, 9-ին և 11-ին (ժամը 18։30-21։00) կազմակերպում է «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի որոշ դրույթների մեկնաբանություններ» թեմայով 3-օրյա խորացված դասընթաց (Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ բազմակողմ կոնվենցիայի կիրառում)։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի սեպտեմբերի 7-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Նաիրուհի Ավետիսյան, ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության պետ։
Ահարոնյան 12/3
Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի որոշ դրույթների մեկնաբանություններ
30,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
3 Թեմա | 7 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 1. Համաձայնագրի կիրառում, ռեզիդենտություն
    19:15-20:00 Թեմա 2. Վարձու աշխատանք, այլ եկամուտ
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3․ Հարց ու պատասխան
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 4. Մշտական հաստատություն
    19:15-20:00 Թեմա 5. Մշտական հաստատության վերաբերյալ փոփոխությունները Բազմակողմ կոնվենցիայի ընդունումից հետո
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 6. Հարց ու պատասխան
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 7. Պասիվ եկամուտների հարկում
    19:15-20:00 Թեմա 8. Բազմակողմ կոնվենցիա
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 9. Համաձայնագրերի դրույթների չարաշահում
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։