ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով իրականացվող ապրանքների մատակարարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները (2027թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումների շրջանակում)
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի նոյեմբերի 19-ին (ժամը 18։30-21։00) կազմակերպում է «ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով իրականացվող ապրանքների մատակարարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները (2027թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումների շրջանակում)» թեմայով 1-օրյա դասընթաց, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Էլեկտրոնային առևտրի զարգացմամբ պայմանավորված՝ ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով իրականացվող գործարքների հարկման առանձնահատկությունների իմացությունը կարևոր նշանակություն ունի հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկման և կատարման համար։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն ապրանքների մատակարարման վայրի և պահի, հարկման բազայի որոշման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաև ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված հարցերը։
Դասընթացը կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների խորացմանը և 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային կարգավորումների գործնական կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Էլեկտրոնային առևտրի զարգացմամբ պայմանավորված՝ ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով իրականացվող գործարքների հարկման առանձնահատկությունների իմացությունը կարևոր նշանակություն ունի հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկման և կատարման համար։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն ապրանքների մատակարարման վայրի և պահի, հարկման բազայի որոշման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաև ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված հարցերը։
Դասընթացը կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների խորացմանը և 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային կարգավորումների գործնական կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Ահարոնյան 12/3
16,000
AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
-
18:30-21:00• Ապրանքների էլեկտրոնային առևտրի, առևտրի էլեկտրոնային հարթակի և դրա շահագործողի հասկացությունները՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով,
• Ապրանքների մատակարարման վայրի և պահի, ինչպես նաև արտարժույթով արտահայտված գործարքների հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,
• Ապրանքների վերադարձի կամ դրանցից հրաժարվելու դեպքում ԱԱՀ-ի մասով գործարքների ճշգրտման արդյունքների արտացոլումը հարկային հաշվարկներում,
• Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ԱԱՀ-ի հաշվարկման, վճարման և հարկային հաշվարկների ներկայացման առանձնահատկությունները,
• ՀՀ-ից ԵՏՄ անդամ այլ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ էլեկտրոնային հարթակով ֆիզիկական անձանց մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառման և հիմնավորման առանձնահատկությունները,
• Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման կարգը,
• Էլեկտրոնային հարթակով ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց մատակարարվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի գումարների վճարման կարգն ու ժամկետը,
• Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի համար հարկման համակարգի ընտրության սահմանափակումները,
• ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով իրականացվող գործարքների գործնական օրինակների քննարկում:
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 19-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Այլ դասընթացներ
Հարկային օրենսգիրք՝ ներառյալ վերջին փոփոխությունները
«Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում
Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի որոշ դրույթների մեկնաբանություններ
Աշխատանքային օրենսդրության կիրառումը անձնակազմի կառավարման գործընթացներում, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ