Իրինա Վարդանյանը ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ է։ Նա ՀՀ ՊԵԿ համակարգում աշխատում է 2018 թվականից և ունի դասավանդման ավելի քան 7 տարվա փորձ։
2013–2017 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2017–2019 թվականներին նույն ֆակուլտետում շարունակել է ուսումը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Իրինա Վարդանյանը մասնակցել է ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Դասընթաց դասընթացավարների համար» վերապատրաստման ծրագրին՝ զարգացնելով մասնագիտական գիտելիքներն ու դասավանդման հմտությունները։
Նա ունի «Հարկային ծառայության 1-ին դասի խորհրդական» դասային աստիճան և արժանացել է մի շարք շնորհակալագրերի՝ մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած ներդրման համար։