ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ մտածողությունից դեպի իրականացում
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը մայիսի 12-ին (ժամը՝ 18։30-21։45) կազմակերպում է «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ մտածողությունից դեպի իրականացում» թեմայով 1-օրյա դասընթաց։ Ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների համակարգային մտածողությունը և տալ գործնական գիտելիքներ՝ գլոբալ նպատակները հստակ գործողությունների վերածելու համար։
Այն նախատեսված է ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր այն անհատների համար, ովքեր ցանկանում են տիրապետել ռազմավարական պլանավորման ժամանակակից գործիքակազմին՝ սեփական նախաձեռնություններն ու ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• Հասկանալ ռազմավարության իրական դերը ինչպես պետական, այնպես էլ կազմակերպությունների կառավարման մեջ
• Զարգացնել ռազմավարական մտածողություն և տարբերակել տեսլականը, ռազմավարությունը և գործողությունները
• Կիրառել ռազմավարական գործիքները իրական օրինակների միջոցով
• Մշակել ռազմավարություն թիմային աշխատանքի միջոցով և ապահովել դրա մոնիթորինգն ու գնահատումը
• Ձևավորել կառավարման մշակույթ, որը խթանում է վստահություն և մեծ մտածողություն

Ահարոնյան 12/3
32,000
AMD
Նկարագրություն
11 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
-
1.1․ Ներածություն․ ինչ է ռազմավարությունը18:30-18:50▸ Ռազմավարություն․ ինչու է այն կարևոր
▸ Ռազմավարության դերը պետական կառավարման և կազմակերպությունների մեջ
▸ Մեկ խորհրդատուի պատմություն1․2․ Ինչու՞ մարդիկ չեն սիրում ռազմավարությունը18:50-19:10▸ Կարճաժամկետ մտածողություն vs երկարաժամկետ պլանավորում
▸ Անորոշություն և պատասխանատվության վախ
▸ «Ալիսի խնդիրը» և դրա դասերը1․3․ Ռազմավարության իրական օրինակներ19:10-19:30▸ Սինգապուրի ֆինանսական կենտրոնի ձևավորման ռազմավարությունը
▸ Հայաստանի ռազմավարության օրինակ (քննարկում՝ ինչ է աշխատում, ինչ՝ ոչ) -
2․1. Հանրային կառավարում vs բիզնես19:30-19:45▸ Հանրային բարիք vs շահույթ
▸ Պետական և մասնավոր սեկտորի տարբեր նպատակներ2․2․ Ժամանակակից մարտահրավերներ19:45-20:00▸ Անհավասարություն
▸ Ֆոնդային շուկա vs ՀՆԱ
▸ Էկոհամակարգային մտածողությունԸնդմիջում (Սրճդադար)20:00-20:152․3․ Գործնական աշխատանք20:15-20:45▸ Խմբային աշխատանք՝
▹ Տեսլականի ձևակերպում
▹ Ռազմավարության մշակում
▸ Ոլորտային հանձնարարություններ -
3․1․ Ռազմավարության իրականացում20:45-21:00▸ Ինչպես անցնել պլանից դեպի գործողություն
▸ Հիմնական խոչընդոտներ3․2․ Մոնիթորինգ և գնահատում21:00-21:15▸ Ինչու սա «վերահսկողություն» չէ
▸ Հետադարձ կապի օղակի կարևորությունը3.3․ Գործիքներ և մեխանիզմներ21:15-21:30▸ Բյուջետային աջակցության ծրագրեր
▸ 100% հաջողության օրինակ (case study)
▸ Նախապայմաններ, պայմանագրեր, արդյունքների սահմանում3․4․ Կառավարման մշակույթ21:30-21:45▸ Բարեվարքություն
▸ Մանրակառավարում
▸ Մեծ մտածելու կարողություն
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացը հասանելի է և՛ առկա, և՛ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի մայիսի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Այլ դասընթացներ
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով