Արմեն Հարությունյանն ունի աշխատանքային փորձ հանրային և մասնավոր հատվածներում, միջազգային և միջպետական կազմակերպություններում։
Ներկայումս նա Արարատբանկի տնօրենների խորհրդի անդամ է և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում գործող Neuxon ընկերության գործադիր տնօրեն։ Neuxon-ը համագործակցում է Սինգապուրի և Չինաստանի առաջատար ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես արհեստական բանականության ոլորտում։
Աշխատել է Սինգապուրի Տեխնոլոգիաների, նորարարության և կայուն զարգացման գլոբալ կենտրոնում որպես տնօրենի գլխավոր խորհրդական։ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողի գրասենյակում զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը որպես գործընկերության և միջազգային ֆինանսների պատասխանատու։ Եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն։ Հինգ տարի աշխատել է որպես Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար և համակարգել միջազգային առևտրի, ինստիտուցիոնալ բարեփոխումների և միջազգային համագործակցության ոլորտները։ Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Պետական բժշկական համալսարանում։
Ավարտել է Բրիստոլի համալսարանը միջազգային զարգացման մագիստրոսի կոչումով, ՀՀ Պետական կառավարման ակադեմիան հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, ինչպես նաև Հայաստանում Տեխասի A&M համալսարանի երկամյա հավաստագրված ծրագիրը։ Շրջանավարտ է Հարվարդի, Սթենֆորդի, UCL-ի և Լոնդոնի հանրային կառավարման դպրոցի ղեկավարների կրթական ծրագրերի։
Հետազոտող է Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանում ֆինթեքի և բլոկչեյնի ուղղությամբ և Գլոբալ ֆինթեք ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ։