ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը, էական փոփոխություններ է բերում կառավարման և աշխատանքային գործընթացների կազմակերպման մեջ։ Պետական կառավարման համակարգում ԱԲ-ի հնարավորությունները դիտարկվում են որպես գործիք՝ ուղղված արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվության մշակման արագացմանը և վերլուծական կարողությունների ուժեղացմանը։

Միևնույն ժամանակ, ԱԲ-ի կիրառումը պետական միջավայրում առաջացնում է մի շարք հարցեր և մտահոգություններ՝ կապված մարդու դերի պահպանման, որոշումների պատասխանատվության, տվյալների պաշտպանության և էթիկական սահմանափակումների հետ։ ԱԲ-ի ոչ վերահսկելի կամ ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել կառավարչական, իրավական և համակարգային ռիսկերի։
Այս համատեքստում անհրաժեշտ է պետական համակարգում աշխատող մասնագետների կարողությունների զարգացում՝ ուղղված արհեստական բանականության կիրառման հնարավորությունների, սահմանափակումների և վերահսկելի օգտագործման մեխանիզմների ըմբռնմանը։

Դասընթացին կարող են մասնակցել՝
● պետական ծառայողների,
● միջին և ավագ օղակի ղեկավարների,
● վերլուծաբանների և ծրագրերի պատասխանատուների,
● պետական կառավարման ոլորտում թվային գործիքների կիրառման մեջ ներգրավված մասնագետների համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
● հասկանալ արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները,
● կիրառել ԱԲ-ն որպես օժանդակ գործիք իրենց մասնագիտական գործունեության մեջ,
● պահպանել կառավարչական վերահսկողությունը և պատասխանատվությունը,
● նվազեցնել տեխնոլոգիական և էթիկական ռիսկերը պետական համակարգում։
Ահարոնյան 12/3
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ