Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Յուրաքանչյուր թեմատիկ դասի տևողությունը 45 րոպե է, իսկ մասնակցության արժեքը՝
10 000 ՀՀ դրամ։ Մասնակիցները կարող են ընտրել մեկ, երկու կամ երեք թեմատիկ դասերի մասնակցություն՝ ըստ իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարիքների։ Դասընթացի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:
Դասընթացների թեմաներն են՝
1․ Հուզական ինտելեկտ․ ուղեղի կառուցվածքը, աջ ու ձախ կիսագնդերի գործառույթները, հույզերը
2․ Բարեկրթությունը աշխատանքային միջավայրում․ արժեքներ և հմտություններ
3․ Կոնֆլիկտների կանխարգելում և կառավարում․ մեթոդներ և գործիքներ
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանքային միջավայրում զարգացնել հուզական ինտելեկտի, բարեկիրթ հաղորդակցության, ինչպես նաև կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման հմտությունները։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• ճանաչել սեփական և դիմացինի հույզերը և հասկանալ դրանց ազդեցությունը հաղորդակցության, որոշումների ու վարքի վրա,
• տարբերակել կառուցողական և ոչ կառուցողական վարքագծերը,
• նկատել կոնֆլիկտային իրավիճակների առաջացման նախանշանները,
• վերլուծել կոնֆլիկտների պատճառներն ու մասնակիցների դիրքորոշումները,
• ընտրել կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման համապատասխան մոտեցումներ,
• կիրառել հուզական ինքնակարգավորման մեթոդներ լարված իրավիճակներում,
• կիրառել ակտիվ լսելու և արդյունավետ արձագանքելու հմտություններ։
Դասընթացը ներառում է գործնական առաջադրանքներ և իրական աշխատանքային դեպքերի վերլուծություն, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իրենց մասնագիտական և առօրյա գործունեության ընթացքում։
-
Հուզական ինտելեկտ․ ուղեղի կառուցվածքը, աջ ու ձախ կիսագնդերի գործառույթները, հույզերը18:30-19:15• Ուղեղի կառուցվածքը և կիսագնդերի հիմնական գործառույթները
• Հույզերի ազդեցությունը վարքի և հաղորդակցության վրա
• Հուզական ինտելեկտ և ինքնակարգավորումԲարեկրթությունը աշխատանքային միջավայրում․ արժեքներ և հմտություններ19:15-20:00• Բարեկրթություն, էթիկա և փոխադարձ հարգանք
• Արդյունավետ և հարգալից հաղորդակցություն
• Կառուցողական վարքագիծ և ակտիվ լսումԿոնֆլիկտների կանխարգելում և կառավարում․ մեթոդներ և գործիքներ20:15-21:00• Կոնֆլիկտների պատճառներն ու նախանշանները
• Կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման գործիքներ
• Երկխոսություն, փոխզիջում և կառուցողական լուծումներ
Դասընթացներին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Թեմատիկ դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ Յուրաքանչյուր թեմատիկ դասի մասնակցության արժեքը 10 000 ՀՀ դրամ է, և վճարումը կատարվում է ընտրված դասերի քանակին համապատասխան։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին՝ նամակում պարտադիր նշելով, թե որ թեմատիկ դասերին եք ցանկանում մասնակցել։
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 968 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով