ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Հանրային կապեր (PR) և իրադարձությունների կառավարում (Event Management)

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 27-ին և 28-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Կազմակերպությունների հաջողության կարևոր գործոններից է վերջիններիս՝ տեղեկատվական առումով բաց և ճանաչելի լինելը, որն էլ իր հերթին նպաստում է կազմակերպության մասին դրական հանրային կարծիքի և լավ հեղինակության ձևավորմանը: Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում:

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝
● հաղորդակցության տեսական հիմունքների և մոտեցումների, կառուցվածքի և տեսակների մասին,
● մշակել հաղորդակցության քարոզարշավներ և PR նախագծեր, հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների ծրագիր,
● սահմանել թիրախային խմբերը և կիրառել հաղորդակցման տարբեր գործիքներ,
● մեդիա-ռազմավարության, ԶԼՄ-ների հետ աշխատելու մարտավարական ծրագրերի մշակման մեթոդներ,
● PR տեքստեր գրելու և ԶԼՄ-ներում տեղադրելու գործիքներ,
● ԶԼՄ-ների հետ հարաբերություններ կառուցել ճգնաժամային իրավիճակներում, կտիրապետեն մեդիա ազդեցության մեթոդների,
● կազմակերպել հատուկ միջոցառումներ։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
2 Թեմա | 6 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:45
    18:30-20:00 Թեմա 1. Հանրային կապեր
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:45 Թեմա 1. Հանրային կապեր
  • 18:30-21:45
    18:30-20:00 Թեմա 2. PR արշավների պլանավորում, կազմակերպում և իրականացում
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:45 Թեմա 2. PR արշավների պլանավորում, կազմակերպում և իրականացում
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի ապրիլի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ