Առաջնորդության բանաձև
Ժամանակակից կառավարման մեջ արդյունավետ առաջնորդությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական գիտելիքներով և հմտություններով (hard skills), այլև առաջնորդի անձով, բնավորությամբ, ինքնագիտակցությամբ և սեփական վարքագիծը կառավարելու կարողությամբ (soft skills)։
Դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվի առաջնորդի անձի և բնավորության ազդեցությանը կառավարման արդյունավետության, թիմային հարաբերությունների և կազմակերպական արդյունքների վրա, ինչպես նաև կծանոթանան ինքնաճանաչման, ինքնագիտակցության և ինքնակառավարման կարևորությանը առաջնորդության գործընթացում։
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել առաջնորդական կարողությունները և բարձրացնել թիմի ու կազմակերպության կառավարման արդյունավետությունը, հատկապես՝ ղեկավարների, թիմերի ղեկավարների, ծրագրերի համակարգողների և կառավարման գործընթացներում ներգրավված մասնագետների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• գնահատել առաջնորդի անձի և բնավորության ազդեցությունը կառավարման արդյունավետության վրա,
• զարգացնել ինքնաճանաչման և ինքնագիտակցության հմտությունները,
• ավելի արդյունավետ կառավարել սեփական վարքագիծը, հույզերը և արձագանքները,
• հասկանալ սեփական ինքնության (Self-Identity) և առաջնորդության կապը,
• գիտակցել առաջնորդի անձի ազդեցությունը թիմի և միջանձնային հարաբերությունների վրա,
• կիրառել ինքնակառավարման գործիքներ՝ առաջնորդության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Դասընթացը ներառում է գործնական առաջադրանքներ, ինքնավերլուծության և իրավիճակների քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու մոտեցումները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի սեպտեմբերի 22-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
Միջազգային լոգիստիկա
Կառավարչական հմտություններ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ վստահության և փոխընդունելի արդյունքների կառուցում
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Խնդրից դեպի արդյունավետ լուծում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Ռազմավարական հաղորդակցությունները թվային և AI դարաշրջանում
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
Որոշումից դեպի արդյունք
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով