ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԱԲ-ը՝ նախագծերի կառավարման մեջ

Դասընթացը տեղի կունենա հունիսի 13-ին (11:00-16:30), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացը առաջարկում է գործադիր մակարդակի նոր փորձառություն նախագծերի կառավարման ոլորտում՝ արհեստական բանականության (ԱԲ) գործիքների կիրառմամբ՝ նպաստելով պետական սեկտորում առավել արդյունավետ և հաջող արդյունքների հասնելուն, միաժամանակ կենտրոնանալով ոչ թե ծրագրավորման խորքային ուսուցման, այլ պատրաստի ԱԲ գործիքների արդյունավետ և նպատակային կիրառման հիմնարար ու գործնական հմտությունների ձևավորման վրա։

Դասընթացը նախատեսված է՝

• պետական մարմինների բարձրաստիճան մենեջերների և ավագ ղեկավարների,
• աշխատանքային հոսքերի օպտիմալացման և գործընթացների ավտոմատացման պատասխանատու ղեկավարների,
• վերլուծաբանների, խորհրդատուների և նախագծերի ղեկավարների,
• ինչպես նաև բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են կիրառել ԱԲ-ի հնարավորությունները իրենց ամենօրյա աշխատանքում՝ պահպանելով մրցունակությունը և ամրապնդելով իրենց դիրքերը ժամանակակից աշխատաշուկայում։

Արդյունքում մասնակիցները կկարողանան՝

• խնայել ժամանակը առօրյա աշխատանքներում,
• արագ մշակել և վերլուծել տեղեկատվություն,
• պատրաստել փաստաթղթեր, հաշվետվություններ և ներկայացումներ,
• ավտոմատացնել կրկնվող և որոշումների կայացման գործընթացները,
• արդյունավետ կիրառել արհեստական բանականության գործիքները աշխատանքային միջավայրում,
• բարձրացնել անձնական և կազմակերպական արտադրողականությունը։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
5 Թեմա | 5 Ժամ | 30 րոպե
  • 11:00-12:00
    ԱԲ-ից առավելագույն արդյունք և ճշգրտություն ստանալու համար՝
    • Ինչպես ճիշտ ձևակերպել հարցումները (պրոմպտ)։
    • Ինչպես ստեղծել ճիշտ համատեքստ:
  • 12:00-13:00
    • Ինչպես րոպեների ընթացքում վերլուծել և համառոտագրել մեծածավալ փաստաթղթեր, հաշվետվություններ, օրենսդրական ակտեր:
  • 13:00-13:30
  • 13:30-15:30
    • Գործնականում փորձարկել ԱԲ գործակալների (AI Agents) ստեղծումն ու կիրառումը՝ կրկնվող և ժամանակատար վարչական առաջադրանքները ավտոմատացնելու նպատակով:
  • 15:30-16:30
    • Ինչպես օգտագործել ԱԲ-ն՝ պահպանելով տվյալների գաղտնիությունը, տեղեկատվական անվտանգությունը և կազմակերպության ու պետության ներքին կանոնակարգերը։
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի հունիսի 13-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

 

Այլ դասընթացներ