ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
20 հունիսի 2024

«Ռազմավարական կառավարում» թեմայով դասընթաց

 

 Արդյունավետ ռազմավարական կառավարման շարժիչ ուժը «Ռազմավարական առաջնորդությունն է», որը պահանջում է ղեկավար թիմ, ով գնում է դեպի ընկերության տեսլականը, սահմանում է երկարաժամկետ նպատակներ ու մշակում գործողությունների պլան ընկերության տեսլականին համահունչ,  մոտիվացնում է աշխատակիցներին դեպի սահմանված ուղղություներ:

  Փորձի փոխանակման բովանդակությամբ կազմակերպվող դասընթացները արագացնում են ուսուցման կորը՝ ապահովելով ավելի լայն ու հասցեական գիտելիքի, մոտեցումների ու գործիքների հասանելիություն ու ձեռքբերում:

 Այս մտայնությանը հետևողական լինելով՝  մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար կազմակերպված «Կառավարման հմտություններ» թեմայով դասընթացի շրջանակներում «Ռազմավարական կառավարում» թեմայով դասընթացը վարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը:

  Պետական համակարգում յուրաքանչյուր ոլորտի համար մշակվող ռազմավարությունը պետք է փոխկապակցված լինի մյուս ոլորտների ռազմավարություններին և որ ամենակարևորն է դա ինստիտուցիոնալ սխեմա է:  Շատ անգամ «ճիշտ մշակված» ռազմավարության իրականացման համար ծախսվող գումարները կարճաժամկետ կտրվածքում  շատ են, սակայն երկարաժամկետ կտրվածքում ստացվող արդյունավետությունը և եկամուտները կրկնակի  և ավելին անգամ գերազանցող են լինում ծախսերին։

   Ռազմավարական կառավարման հիմնական բաղադրիչները ներառում են՝

   Ռազմավարական վերլուծություն- կազմակերպության ներքին հնարավորությունների և ռեսուրսների, արտաքին միջավայրի գնահատում, հաջողած դեպքերի և ձախողումների վերլուծություն:

  Ռազմավարության մշակում-վերլուծության հիման վրա գործողությունների սահմանում, ռեսուրսների բաշխում, ռազմավարական առաջնահերթությունների հստակ տարանջատում, բարելավված որոշումների կայացում և տեղեկացված ընտրության կատարում:

    Ռազմավարության իրականացում-հետևողականություն և գործընթացների անընդհատ համապատասխանեցում:

  Ընդլայնված համագործակցություն- համագործակցության խթանում թե՛ անհատների և թե՛ կազմակերպությունների հետ, որը կարող է աջակցել ընդհանուր մարտահրավերները հաղթահարելուն և հնարավորությունները տեսնելուն: Սա նաև թույլ է տալիս տարածել լավագույն փորձը տարբեր թիմերում, բաժիններում կամ նույնիսկ ոլորտներում՝ խթանելով գործընթացների ստանդարտացումը և շարունակական բարելավումը:

   Աշխատակիցների զարգացում-նպաստում է աշխատակիցների մասնագիտական ​​զարգացմանը՝ նոր նախաձեռնություններ, գաղափարներ, հմտություններ և մտածելակերպ՝ բարձրացնելով նրանց կարողությունները և աշխատանքից բավարարվածությունը:

   Ռազմավարության գնահատում և վերահսկում- շարունակական գնահատում և մոնիթորինգ, որոնք կարևոր նշանակություն ունեն որոշելու համար, թե արդյոք ընկերությունը հասնում է ցանկալի արդյունքների: Սա ներառում է կատարողականի չափում կանխորոշված ​​նպատակների համեմատ և անհրաժեշտության դեպքում ճշգրտումների կատարում:

    Հետաքրքրությունների ինտեգրում-օտարերկրյա տարբեր կազմակերպությունների հետ համագործակցություն, որը նպաստում է երկկողմ կամ բազմակողմ  շահերի ինտեգրմանը` նպաստելով տարբեր մրցակցային սպառնալիքներին արձագանքելուն կամ շուկայի դինամիկական փոփոխություններին հարմարվելուն:

   Հարմարվողականություն և ճկունություն-արտաքին միջավայրի փոփոխություններին հարմարվողականություն և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների կատարում,  նոր հնարավորությունների օգտագործում, նորարական լուծումների կիրառում:

  Այլն:

  Ռազմավարական կառավարումը վերաբերում է կազմակերպության երկարաժամկետ նպատակների սահմանման, իրականացման և գնահատման համապարփակ գործընթացին: Այն ներառում է որոշումներ և գործողություններ, որոնք ձեռնարկվում են ղեկավար անձանց կողմից և հատկապես  էական նշանակություն ունի  բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, մրցունակությունը պահպանելու, կայուն ձեռքբերումների, առավելությունների և երկարաժամկետ հաջողությունների հասնելու համար: