ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Մտքերի խաղատախտակ․ խաղերի տեսություն, որոշումների ծառ

Դասընթացը տեղի կունենա շուտով (ժամը՝ 18։30-21։00), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր։

Հանրային քաղաքականության ոլորտում յուրաքանչյուր որոշում նման է խաղատախտակի վրա կատարվող քայլին, որտեղ յուրաքանչյուր ընտրություն կարող է փոխել հետագա զարգացումների ընթացքը։ Սահմանափակ ռեսուրսների, անորոշության և բազմաթիվ շահառուների առկայության պայմաններում կարևոր է ոչ միայն գնահատել սեփական քայլերը, այլև կանխատեսել մյուս կողմերի հնարավոր արձագանքները։

Հանրային քաղաքականության որոշում կայացնողները շատ հաճախ գործում են ռեսուրսների սահմանափակության կամ սղության, ինչպես նաև անորոշության պայմաններում։ Այս դասընթացը նվիրված է գործնական մոտեցումների ուսուցմանը, որոնք թույլ են տալիս խուսափել անարդյունավետ որոշումներից։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես ախտորոշել խնդիրը, ինչպես կառուցել որոշումների վիզուալ մոդելներ («որոշումների ծառեր»)՝ քարտեզագրելու որոշման հնարավոր հետևանքները, և ինչպես գնահատել այն փոխկապված իրավիճակները, որտեղ որոշումը կախված է այլ կողմերի (շահառուներ, գործընկերներ և այլն) արձագանքից։

Նախատեսված է պետական համակարգի այն մասնագետների և ղեկավարների համար, ովքեր առնչվում են քաղաքականությունների մշակման, վարչարարական որոշումների կայացման և բարդ իրավիճակների կառավարման հետ։ Ինչպես նաև թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել արդյունավետ որոշումների կայացման և բարդ իրավիճակների կառավարման գործնական հմտությունները։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան․

• Համակարգված կերպով ձևակերպել և ախտորոշել հանրային քաղաքականության խնդիրը,
• Մշակել և լուծել որոշումների վիզուալ քարտեզներ («որոշումների ծառեր»), որոնք կօգնեն տեսնել որոշման արդյունքում ի հայտ եկող հնարավոր սցենարները,
• Կանխատեսել փոխկապված կողմերի վարքագիծը՝ սեփական որոշման ազդեցությամբ,
• Կայացնել հետևանքների համակողմանի գնահատում անցած որոշումներ։

Դասընթացը ներառում է խմբային քննարկումներ, վարչարարության և հանրային կառավարման ոլորտի իրական դեպքերի վերլուծություն, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա գործնականում կիրառել դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու գործիքները։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18։30 - 19։15 Թեմա 1․ Խնդրի ճիշտ ախտորոշում. Ինչպես չմոլորվել խնդրի մակերեսային պատճառների մեջ և հասնել հիմնականին։
    19։15 - 20։00 Թեմա 2․ Որոշումների վիզուալիզացիա. Պարզ գծապատկերներ, որոնք օգնում են տեսնել որոշման արդյունքում ի հայտ եկող հնարավոր սցենարները։
    20։00 - 20։15 Ընդմիջում (Սրճդադար)
    20։15 - 21։00 Թեմա 3․ Արձագանքի կանխատեսում. Ինչպես հաշվարկել՝ ինչպես կփոխվի մյուս կողմի վարքագիծը որոշում կայացնելու դեպքում։
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի դասընթացի օրը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

 

Այլ դասընթացներ