Նարեկ Կարապետյանը տնտեսագիտության թեկնածու է, ունի շուրջ 10 տարվա մասնագիտական փորձ հանրային քաղաքականությունների, մակրոտնտեսագիտության և հետազոտությունների ոլորտներում։
Ներկայումս աշխատում է Վիեննայի միացյալ ինստիտուտում՝ որպես մակրոտնտեսագետ և դասախոս՝ մասնագիտանալով հարկաբյուջետային քաղաքականության թեմաներով։ Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների պետական պաշտոնյաների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին։
Նարեկ Կարապետյանը ղեկավարում է նաև հետազոտական ծրագիր «Ամբերդ» հետազոտական կենտրոնում։ Նախկինում զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետի պաշտոնը, ինչպես նաև դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Աշխատել է որպես փորձագետ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ասիական զարգացման բանկի (ADB), ինչպես նաև մի շարք միջազգային և տեղական ծրագրերի շրջանակում։
ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի միջազգային իրավունքի և դիվանագիտության դպրոցի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ է։
Մասնագիտացած է մակրոտնտեսագիտության, հանրային ֆինանսների, հարկաբյուջետային քաղաքականության և տնտեսական զարգացման քաղաքականությունների ոլորտներում։
LinkedIn: https://www.linkedin.com/in/karapetyannarek/