ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Գրագետ գրավոր հաղորդակցություն. ինչպես գրել հստակ, պրոֆեսիոնալ և ազդեցիկ կերպով

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Գրավոր հաղորդակցությունը միայն ճիշտ ձևակերպում տալը չէ. այն նաև վստահություն, ազդեցություն և արդյունավետ համագործակցություն ստեղծելու գործիք է։

Նախատեսված է տարբեր ոլորտների ադմինիստրատիվ աշխատողների և այն մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել հաղորդակցման հմտությունները, բարելավել աշխատանքային և բանակցային նամակագրությունը, ինչպես նաև առավել սթրեսակայուն լինել գործնական տարբեր իրավիճակներում։

Առանձնակի ուշադրություն կդարձվի`
• գործընկերներին և հաճախորդներին գրագետ և սպառիչ կերպով արձագանքելու մշակույթին,
• թեժ գծի աշխատանքի առանձնահատկություններին,
• տողատակի ասելիքին և ոչ վերբալ ազդակներին,
• մամուլի հաղորդագրությունների պատրաստման սկզբունքներին։

Կքննարկենք նաև մանիպուլյացիայի, քողարկված ագրեսիայի և մոբինգի՝ աշխատավայրում հոգեբանական ճնշման դրսևորումներն ու դրանց հակազդելու միջոցները։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• կազմել հստակ և տրամաբանորեն ճիշտ կառուցված գրավոր հաղորդագրություն,
• ընտրել իրավիճակին համապատասխան տոն և փոխհարաբերման ձև,
• գնահատել զրուցակցի հուզական ֆոնը՝ արձագանքելու ըստ այդմ,
• AI-ից գրագետ կերպով օգտվել,
• հետևել «կարգապահության» տեխնիկական կանոններին և կիրառել «Այսբերգի մոդել»-ը,
• ճանաչել դիվանագիտական գրագրության «կոդերը»։

Դասընթացը ներառում է իրական դեպքերի վերլուծություն, վարժություններ, հաղորդակցային սցենարների մշակում։ Մասնակիցները կարող են քննարկել նաև սեփական աշխատանքային փորձը, վերհանել խնդիրներն ու ձևակերպել կիրառելի մոտեցումներ։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
1 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 1․ Արդյունավետ գրավոր հաղորդակցության հիմունքներ․ կառուցվածք, տրամաբանություն, հստակ և ազդեցիկ գրելու սկզբունքներ
    19:15-20:00 Թեմա 2․ Հաղորդակցության հոգեբանություն և տոնի ընտրություն․ հաճախորդների հետ շփում, ղեկավար–թիմ հաղորդակցություն, թվային էթիկա
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3․ Բարդ և կոնֆլիկտային իրավիճակներում արձագանքման մեխանիզմներ, թեժ գծի աշխատանքի հաղորդակցական առանձնահատկություններ
    21:00-21:45 Թեմա 4․ Մասնագիտական հեղինակություն և ժամանակակից գործիքներ․ PR, թվային հաղորդակցություն և AI գործիքների արդյունավետ կիրառություն
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ