ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Փոփոխություններ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման մեջ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2026թ-ի հուլիսի 27-ին և 28-ին (18:30-21:00) տեղի կունենա «Փոփոխություններ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման մեջ» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հուլիսի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացավար՝ Նաիրուհի Ավետիսյան, ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության պետ:
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Ահարոնյան 12/3
Փոփոխություններ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման մեջ
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ
  • 18:30-21:00
    18:30 - 19:15 Թեմա 1. Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ ծրագիր
    19:15 - 20:00 Թեմա 2․ Բազմակողմ կոնվենցիայի դրույթները
    20:00 - 20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15 - 21:00 Թեմա 3․ Բազմակողմ կոնվենցիայի դրույթների ընտրության մեթոդաբանություն
  • 18:30-21:00
    18:30 - 19:15 Թեմա 1. Բազմակողմ կոնվենցիայի ազդեցությունը ՀՀ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի վրա
    19:15 - 20:00 Թեմա 2․ Բազմակողմ կոնվենցիայի ազդեցությունը ՀՀ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի վրա
    20:00 - 20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15 - 21:00 Թեմա 3․ Բազմակողմ կոնվենցիայի ազդեցությունը ՀՀ - Կիպրոս կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրույթների վրա
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացը հասանելի է և՛ առկա, և՛ առցանց տարբերակով։

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև

📧 հայտ ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)։

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 985 և 060 844 968 հեռախոսահամարով: