ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Աշոտ Միրումյան
Աշոտ Միրումյան ՀՀ ՊԵԿ ՎՄԸՎ Ընթացակարգերի բաժնի պետ Աշոտ Միրումյանը ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է՝ ավելի քան 5 տարվա դասավանդման փորձով։ Ունի տնտեսագիտական կրթություն և մասնակցել է մի շարք միջազգային հարկային և մասնագիտական վերապատրաստումների։

 Աշոտ Միրումյանը ներկայումս աշխատում է ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչությունում՝ զբաղեցնելով Ընթացակարգերի բաժնի պետի պաշտոնը։ Նա ունի ավելի քան 5 տարվա դասավանդման փորձ։

 Նրա կրթական ուղին սկսվել է «Քվանտ» վարժարանում, որից հետո նա ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Գործարարություն» մասնագիտությամբ՝ մասնագիտանալով տնտեսագիտության, հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտներում։ Հետագայում նա ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան «ՄՖԲ» Ֆինանսական Ակադեմիայում։

 Մասնագիտական զարգացման շրջանակում Աշոտ Միրումյանը մասնակցել է մի շարք միջազգային և տեղական վերապատրաստումների։ Դրանց թվում են Հարկային Մարմինների Ներեվրոպական Կազմակերպության (IOTA) կողմից կազմակերպված ֆորումները՝ նվիրված ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարին, որոնք տեղի են ունեցել Թբիլիսիում և Բուդապեշտում։ Բացի այդ, նա մասնակցել է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված «Միջազգային հարկային վարչարարության կառավարում» աշխատաժողովին Ալմաթիում։

 Նա նաև անցել է դասընթացավարների համար նախատեսված վերապատրաստում ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում, ինչպես նաև մասնակցել է հարկային և հաշվապահական հաշվառման դասընթացների։ Նրա միջազգային փորձը ներառում է նաև Լոնդոնում անցկացված անգլերեն լեզվի կատարելագործման ամառային դպրոցը։