ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
19 դեկտեմբերի 2023

«Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնում

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:  

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի համատեղ կազմակերպած դասընթացների արդյունքում հարկային համակարգի 64 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել  ռուսաց լեզվի իմացությունը: 

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի Ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասընթացավարներին և մասնակիցներին հերթական հաջողված աշխատանքի համար:

Երևանի Ռուսական տան ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին և հայտնեցին պատրաստակամություն ծրագրի շարունակականության ապահովման և հետագայում համագործակցության  ընդլայնման նպատակով:

Դասընթացավար  Լյուդմիլա Աղախանյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ  և պատշաճ մասնակցության համար:

Մասնակիցները բարձր գնահատեցին թե՛ դասընթացավարների աշխատանքը, թե՛ դասընթացի արդյունքները՝ ընդգծելով ձեռք բերած գիտելիքի կիրառելիության անհրաժեշտությունը աշխատանքային գործընթացներում: