Մասնագիտական դասընթաց ռենտգեն զննման սարքավորումների արդյունավետ կիրառմանը վերաբերող
Սեպտեմբերի 22-ից 25-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ մասնագիտական պատրաստման դասընթաց Պետական եկամունտերի կոմիտե նոր ընդունված աշխատակիցների համար:
Դասընթացի թեման էր «Ռենտգեն զննման ժամանակակից սարքավորումների արդյունավետ կիրառումը մաքսային հսկողության գործընթացում», որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին՝
- սարքավորումների կառուցվածքային առանձնահատկությունները,
- դրանց գործարկման տեխնիկական պահանջները,
- զննման ընթացքում պահպանվող անվտանգության կանոնները։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև միջազգային փորձի ուսումնասիրմանը՝ ներկայացնելով ռենտգեն սարքավորումների կիրառման լավագույն մեթոդաբանությունները։
Դասընթացը վարեցին ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի պետ Արտակ Գալստյանը և ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի պետի տեղակալ Հակոբ Գալստյանը։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը շարունակում է կազմակերպել տարբեր խմբերի համար տարբեր թեմաներով դասընթացներ՝ նպատակ ունենալով ապահովել աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացումը և մաքսային ծառայության արդյունավետ գործունեությունը։