Կառավարչական հմտություններ
«Մաքսային գործի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն» և «Փափուկ հմտություններ» ուսումնական միջոցառումների շրջանակներում մայիսի 4-ին և 5-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կառավարչական հմտություններ» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության ծառայողների համար:
Դասընթացի նպատակն էր մաքսային ծառայողներին ներկայացնել վարքագծի վերլուծության և կառավարման նոր գործիքակազմ` ուսուցման, պրակտիկայի և փորձի փոխանակման միջոցով, որի կիրառումը անհրաժեշտություն է աշխատանքային գործառույթների իրականացման ընթացքում:
Երկօրյա դասընթացը հագեցած էր գործնական առաջադրանքներով և թիմային աշխատանքներով, որոնք առնչվում էին խնդիրների վերհանմանը, որոշումների կայացմանը, առաջնահերթությունների սահմանմանը, ժամանակի կառավարմանը:
Դասընթացը վարեց «InfoSkills» ընկերության հիմնադիր-ղեկավար Վարուժան Ավետիսյանը:
Ուսումնական կենտրոնը դասընթացը կազմակերպել էր ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետ Գոհար Սահակյանի նախաձեռնությամբ, ով կարևորում է անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը: «Գիտելիքների և հմտությունների նոր պաշարներով ապահովումը անհրաժեշտ է յուրաքանչյուրին՝ կատարողականի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ոլորտում առաջընթացի ապահովման համար»,-նշում է տիկին Սահակյանը: