ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
29 սեպտեմբերի 2025

Ֆիզիկական անձանց սպասարկման առանձնահատկությունները ժամանակավոր պահպանման պահեստներում․ մասնագիտական դասընթաց

 

  2025 թվականի սեպտեմբերի 23-ից 29-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կազմակերպեց ուսումնական դասընթաց՝ «Ժամանակավոր պահպանման պահեստներում ֆիզիկական անձանց սպասարկման առանձնահատկությունները» թեմայով։

  Դասընթացը նախատեսված էր ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության չորս առանձին թիրախային խմբերի համար։

  Հաշվի առնելով ՊԵԿ համակարգում նոր ընդունված ծառայողների առկայությունն ու նրանց մասնագիտական գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև գործնական հմտությունների ձևավորման անհրաժեշտությունը՝ մշակվել էր բովանդակալից ուսումնական ծրագիր, որը ներառում էր՝

  • մաքսային գործառնությունների ընթացքում ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ կիրառվող հիմնական օրենսդրական դրույթները,
  • ուղևորային մաքսային հայտարարագրի և մաքսային մուտքի օրդերի լրացման գործնական ուսուցում, որն առաջարկվել էր որպես նորամուծություն։

  Հատուկ ընդգծվել է այն փաստը, որ այսուհետ անձնական օգտագործման իրերի մաքսային հայտարարագրումն ու բացթողումը կիրականացվեն մեկ վայրում, ինչը կթեթևացնի բեռի ստացման գործընթացը և կնպաստի սպասարկման պարզեցմանը։

 Դասընթացի մատուցման ձևաչափը ներառել է՝

  • թեմատիկ շնորհանդեսներ,
  • իրական դեպքերի վերլուծություն և քննարկում,
  • հարցուպատասխան և պրակտիկ խնդիրների պարզաբանում։

   Դասընթացը վարեցին՝  

  ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության ռիսկերի բացահայտման և մաքսային վարչարարության զարգաման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոն-բաժնի պետի տեղակալ Նելլի Խառատյանը, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոն-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանը, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային գործառնությունների սպասարկման թիվ 1 բաժնի ավագ մաքսային տեսուչ Նարինե Սահակյանը։

   Դասընթացավարների մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը զգալիորեն նպաստել են դասընթացի արդյունավետությանը։