ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
10 հուլիսի 2025

Ամենամյա բանակային խաղեր ուժային կառույցների միջև

 

       Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ ուժային կառույցների միջև տեղի ունեցան  բանակային խաղեր:

    Մրցումներին մասնակցեցին 19 թիմեր, որոնք ներկայացնում էին ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քննչական մարմինները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Դատախազությունը և Պետական պահպանության ծառայությունը:

    Այս մրցումները ոչ միայն ֆիզիկական ու մարտական պատրաստվածության գնահատման միջոցներ են, այլ նաև հնարավորություն են խթանելու ուժային կառույցների աշխատակիցների միջև համագործակցությունը, փոխվստահությունը և թիմային աշխատանքը՝ համատեղ գործողություններ իրականացնելու ու միասին խնդիրներ լուծելու միջոցով։

  Մասնակիցների պատրաստվածության գնահատումը ներառում էր ֆիզիկական ունակություններից մինչև մարտական իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն՝ ներառելով զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ։

 Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները և թիմերը պարգևատրվեցին  համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով և դրամական պարգևավճարով: