Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դասընթաց արտահանողների համար «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (GIZ) ԳՄԲՀ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ հետ համագործակցության արդյունքում։
«Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ» դասընթացի ծրագիրը նախատեսված է հայաստանյան այն ձեռներեցների համար, ովքեր արդեն զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել արտահանման և արտաքին առևտրի գործունեությամբ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան և Ասիական այլ շուկաներ։ Այն համատեղելու է տեսական գիտելիքները գործնական բաղադրիչների հետ՝ ուժեղացնելու մասնակիցների կարողությունները՝ արդյունավետորեն կողմնորոշվելու միջազգային առևտրի բարդ համակարգում։
Դասընթացի Ձևաչափ։ Դասընթացը լինելու է ինտերակտիվ՝ տեսական և գործնական աշխատանքների համատեղումով։
Տևողություն։ Հինգ օր՝ Հոկտեմբերի 8, 9, 13, 14, 15
✔ Դասընթացը 5-օրյա է և հնարավորութուն ունեք ընտրել միայն այն օրերն ու թեմաները, որոնք համապատասխանում են Ձեր գործունեությանը կամ հետաքրքրություններին։
📋 Հոկտեմբերի 8 «Վրաստանի տարանցիկ կարգավորումները, նոր համակարգված տարանցիկ համակարգ» (դասընթացավարներ` Իրակլի Ծիկորիձե, Գիորգի Չիտաձե) - 12:00–19:00, Իսակով 10, դասընթացը լինելու է անգլերեն լեզվով՝ թարգմանության ապահովմամբ։
📋 Հոկտեմբերի 9 «Արտահանում ԵՄ երկրներ, ԱՄՆ և Կանադա» (դասընթացավարներ` Իրակլի Ծիկորիձե, Գիորգի Չիտաձե)- 09:00–18:00, Իսակով 10, դասընթացը լինելու է անգլերեն լեզվով՝ թարգմանության ապահովմամբ։
📋 Հոկտեմբերի 13-«Արտահանման ռազմավարություն, արտահանման միջազգային ստրատեգիաներ հայ արտահանողների համար» (դասընթացավարներ` Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Ղազարյան) 09:30–17:00, Իսակով 10, դասընթացը լինելու է հայերեն լեզվով։
📋 Հոկտեմբերի 14 «Արտահանման թույլտվություններ և մաքսային ընթացակարգեր» (դասընթացավարներ` Լիլիթ Մովսիսյան, Տիգրան Մնացականյան)- 09:30–18:00, Իսակով 10, դասընթացը լինելու է հայերեն լեզվով։
📋 Հոկտեմբերի 15 «Արտահանում Չինաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ» + գործնական (դասընթացավար` Սերգեյ Մոյսիենկո)- 09:30–18:00, Իսակով 10, դասընթացը լինելու է ռուսերեն լեզվով՝ առանց թարգմանության։
Մասնակցություն։ Դասընթացի մասնակցություն կարող եք ունենալ՝ ընտրելով մեկ կամ մի քանի թեմա։
Դասընթացավարներ։ https://www.flipbookpdf.net/web/site/e5b670dfdda91d77811999033bd7a6380ec17135FBP27196252.pdf.html
Գրանցման հղում՝ https://forms.gle/DXX5WBeY43sJNVmZA
Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում 2024
Նախնական մաքսային հայտարարագրումն ու առավելությունները ներմուծողների համար
Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները 2023
«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի լրացման կարգի առանձնահատկությունները 2023
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում 21.03.2023
Մաքսային ընթացակարգեր․ արդյունավետ կիրառման եղանակներ