Ժենյա Միրիմանյանը իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվում է հետազոտությունների իրականացմամբ, տվյալների վերլուծությամբ, ուսուցման կարիքների գնահատմամբ, վերլուծական հաշվետվությունների, ուսումնական նյութերի և տվյալների վիզուալիզացիայի պատրաստմամբ։ Մշակում է հարցաթերթեր, գնահատման գործիքներ, հաշվետվությունների ձևաչափեր և առաջարկություններ՝ ուղղված ուսումնական ծրագրերի և կազմակերպչական գործընթացների բարելավմանը։ Ակտիվորեն ներգրավված է ֆինանսական կրթության, հանրային իրազեկման և կարողությունների զարգացման ծրագրերում։
2026 թվականին մասնակցել է Joint Vienna Institute (JVI, Ավստրիա) կազմակերպության «Financial Education Initiatives – Best Practice and Strategies» միջազգային ծրագրին, որտեղ ուսումնասիրել է ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունների մշակման, ազդեցության գնահատման և միջազգային լավագույն փորձի կիրառման մոտեցումները։
2025 թվականին մասնակցել է Centre of Excellence in Finance (CEF, Սլովենիա) կազմակերպության կողմից իրականացված «Training of Trainers: Learning Methodologies and Tools» միջազգային վերապատրաստմանը, որի շրջանակում զարգացրել է մեծահասակների ուսուցման մեթոդաբանության, ներկայացման, ֆասիլիտացիայի և ինտերակտիվ ուսուցման ժամանակակից գործիքների կիրառման հմտությունները։
Որպես դասընթացավար իրականացրել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստումներ՝ ներկայացումների պատրաստման, տվյալների վիզուալիզացիայի և արդյունավետ ներկայացման հմտությունների զարգացման թեմաներով։
Ստացել է տնտեսագետի որակավորում՝ ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (Գյումրու մասնաճյուղ), ինչպես նաև ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրոսական ծրագիրը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտությամբ։
Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների, սեմինարների և աշխատաժողովների, որոնք վերաբերում են՝
‣ ուսուցման մեթոդաբանությանը և դասընթացների նախագծմանը,
‣ տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը,
‣ ներկայացումների պատրաստման և հանրային խոսքի հմտությունների զարգացմանը,
‣ ֆինանսական կրթությանը և հանրային հատվածում կարողությունների զարգացմանը,
‣ տնտեսագիտության, վարքագծային և հանրային տնտեսագիտության ոլորտներին։
Մասնակցել է նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնի» կողմից կազմակերպված «Մաքսային ծառայողի պատրաստում» և «Հարկային ծառայողի պատրաստում» դասընթացներին։
Գիտական 3 հոդվածի համահեղինակ է։