Անի Բարխուդարյան
Անի Բարխուդարյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետն է։ Ունի 2 բարձրագույն կրթություն և ավելի քան 27 տարվա մասնագիտական փորձ ՀՀ պետական կառավարման համակարգում, որից մոտ 11 տարի ղեկավարման փորձ։
Անի Բարխուդարյանն ունի 2 բարձրագույն կրթություն և ավելի քան 27 տարվա մասնագիտական փորձ ՀՀ պետական կառավարման համակարգում, որից մոտ 11 տարի ղեկավարման փորձ։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են մարդկային ռեսուրսների կառավարումը, իրավական ակտերի մշակումը և դրանց վերաբերյալ մասնագիտական կարծիքների տրամադրումը։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են մարդկային ռեսուրսների կառավարումը, իրավական ակտերի մշակումը և դրանց վերաբերյալ մասնագիտական կարծիքների տրամադրումը։
Մասնագիտական գործունեության ընթացքում իր անմիջական մասնակցությամբ մշակվել են մի շարք իրավական ակտեր։ Անի Բարխուդարյանն ունի բազմամյա փորձ նաև պետական կառավարման ոլորտում փաստաթղթերի մշակման և կազմման, դրանց հետ աշխատանքի, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության կազմակերպման և համակարգման ուղղությամբ։
Մասնակցել է միջազգային տարբեր մասնագիտական վերապատրաստումների և ծրագրերի։ Շուրջ 7 տարի զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետի պաշտոնը՝ իրականացնելով կառավարչական, համակարգման և կազմակերպչական գործառույթներ։
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական դասային աստիճան։