Անդրանիկ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ ՊԵԿ ՄՀՎ Տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ։
Նա կրթություն է ստացել ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ։ Այնուհետև կրթությունը շարունակել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի կոչում «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ, իսկ հետագայում՝ Միացյալ Թագավորության Բրիսթոլի համալսարանում՝ երկրորդ մագիստրոսի աստիճան «Միջազգային զարգացում» ուղղությամբ։
Անդրանիկ Հակոբյանն ունի ավելի քան 8 տարվա մասնագիտական փորձ տրանսֆերային գնագոյացման ոլորտում և համարվում է ոլորտի կարգավորումների ներդրման և զարգացման գործընթացների ակտիվ մասնակիցներից մեկը Հայաստանում։
Նա մասնակցել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ OECD, IOTA, CEF, IBFD և JVI կողմից կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումների՝ միջազգային հարկման և տրանսֆերային գնագոյացման թեմաներով։
Ունի դասավանդման 5 տարվա փորձ և հանդիսանում է 5 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։