Ընթերցանությունը կարող է փոխել անհատի մտածելակերպը և վարքագիծը
Գիրք կարդալու ընթացքում ուղեղը պարզապես «ինֆորմացիա չի ընդունում»․ միաժամանակ ակտիվանում են հատկապես լեզվի, ուշադրության, հիշողության և պատկերացման համակարգերը։ Նշված համակարգերի աշխատանքի հիմքում նեյրոններն են։ Նեյրոնները ուղեղի բջիջներ են՝ «հաղորդիչներ», որոնք ստանում, մշակում և փոխանցում են ազդանշաններ միմյանց։ Նրանց կապերը ստեղծում են ցանցեր և այդ ցանցերի միասին աշխատանքի միջոցով մենք՝
- մտածում ենք,
- հիշում,
- զգում,
- շարժվում,
- սովորում։
Մարդու ուղեղում կա մոտավորապես 86 միլիարդ նեյրոն, և դրանց միջև տրիլիոնավոր կապեր։ Մտքերը, հիշողությունները, սովորությունները, արդյունքում անհատի մտածելակերպն ու վարքագիծը հիմնականում ձևավորվում են հենց այս կապերի ակտիվության ու ամրության միջոցով։
Ընթերցանությունը կարող է փոխել նեյրոնների կապերը, իսկ արդյունքում՝ անհատի մտածելակերպը և վարքագիծը
Ուղեղը գործում է մի պարզ սկզբունքով՝ «օգտագործիր կամ կորցրու»․ այն, ինչ հաճախ ենք օգտագործում, ուժեղանում է, իսկ այն, ինչ քիչ ենք օգտագործում, աստիճանաբար թուլանում է։ Այս գործընթացը կոչվում է ուղեղի հարմարվողականություն։ Կանոնավոր գիրք կարդալը ազդում է ուղեղի աշխատանքի վրա, որովհետև այն կապված է նեյրոնների միջև կապերի ուժեղացման և թուլացման հետ։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ գեղարվեստական գրքերը հաճախ օգնում են մարդուն «ապրել» ուրիշի փորձը, և դա կարող է մեծացնել էմպատիան ու սոցիալական զգայունությունը։ Իսկ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե մարդը երկար ժամանակ կարդում է վերլուծական, գիտական կամ փիլիսոփայական գրքեր, նրա մոտ կարող է զարգանալ քննադատական մտածողությունը՝ ավելի քիչ հավատալ մակերեսային կամ հուզական ինֆորմացիային։
Արդյունքում, եթե ընթերցանությունը կարող է փոխել մարդու մտածելու և զգալու ձևը, ապա, այն ազդում է նաև վարքագծի վրա։
Օրինակ՝
- մարդը կարող է դառնալ ավելի համբերատար ու կենտրոնացած,
- ավելի լավ հասկանալ ուրիշների զգացմունքները,
- ավելի մտածված որոշումներ ընդունել,
- ավելի քիչ իմպուլսիվ արձագանքել,
- փոխել իր վերաբերմունքը կյանքի, մարդկանց ու արժեքների հանդեպ։
Այդ պատճառով կանոնավոր ընթերցողները հաճախ ունենում են՝
- ավելի լավ կենտրոնացում,
- ավելի ուժեղ հիշողություն,
- ավելի կազմակերպված և կառուցված մտածողություն։
Բայց կարևոր է հասկանալ՝ գիրքը «մոգական» ձևով չի փոխում մարդուն։ Արդյունքը կախված է՝
- ինչ է մարդը կարդում,
- որքան խորությամբ է ընկալում,
- և որքան հաճախ է կարդում։
Մտածելակերպի ու վարքագծի փոփոխումը դժվար գործընթաց է
Անհատի/Հասարակության մտածելակերպը փոխելը դժվար է, որովհետև ուղեղը սիրում է պահպանել արդեն ձևավորված կապերն ու սովորությունները։ Ուղեղում ամեն մի հաճախ կրկնվող միտք, վարք կամ արձագանք ժամանակի ընթացքում դառնում է ուժեղ նեյրոնային ճանապարհ։ Այսինքն՝ ինչքան հաճախ է մի նեյրոնային ցանցը օգտագործվում, այնքան ավելի արագ ու «ավտոմատ» է աշխատում այն։ Դրա համար՝ հին մտածելակերպը ուղեղի համար էներգետիկորեն «էժան» է, իսկ նոր ձևով մտածելը պահանջում է ավելի շատ ուշադրություն ու վերահսկում։
Նոր վարք ձևավորելու համար ուղեղը պետք է․
- կրկնի նոր փորձը,
- թուլացնի հին կապերը,
- և ստեղծի նոր նեյրոնային ցանցեր։
Սա դանդաղ գործընթաց է, որովհետև ուղեղը կառուցված է կայունություն պահելու համար, ոչ թե արագ փոխվելու։ Բացի այդ, հույզերը նույնպես ուժեղացնում են նեյրոնային կապերը։ Զգացմունքները (վախ, ամոթ, հաճույք, սեր) շատ ավելի խորն են «գրվում» ուղեղում, դրա համար էլ միայն տրամաբանությամբ մարդկանց փոխելը հաճախ դժվար է։
Քանի որ անհատի մտածելակերպի և վարքագիծի ձևավորվման մեջ գերակշռում է ընտանիքի, կրթության, մշակույթի, մեդիայի և սոցիալական միջավայրի ազդեցությունը, ուստի, փոփոխությունը նույնպես պահանջում է երկարատև և բազմաշերտ ազդեցություն՝
- կրկնվող հաղորդագրություններ,
- մշակույթ և պատմություններ,
- սոցիալական նորմեր,
- օրինակ ծառայող մարդիկ,
- տնտեսական ու սոցիալական պայմաններ,
- կրթություն,
- ժամանակ․․․․
Իսկ իրականում փոփոխությունը սովորաբար աշխատում է՝
- վստահություն ստեղծելով,
- մարդկանց ներգրավելով,
- կրթելով,
- օրինակ ցույց տալով։
Այս 4 հենասյունները ևս ներառված են ՊԵԿ-ի ներկայիս տեսլականի, առաքելության և իրականացվող գործունեության մեջ, իսկ Ուսումնական կենտրոնի նախաձեռնած «Գրքի ակումբ»-ը այս հենասյուները սնուցող աղբյուր է, որոնք միասին կարող են փոխել պետություն-հասարակություն երկխոսության բնույթն ու մոտեցումները։