ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
9 հուլիսի 2024

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում» թեմայով դասընթաց

 Թվային գործիքների կիրառությունը օրեցօր մեծ մասնաբաժին է զբաղեցնում մեր ամենօրյա աշխատանքում՝ այդպիսով դարձնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ազատ, անխափան  և անվտանգ հասանելիությունը ավելի կարևոր, քան երբևէ:

  Բնականաբար, այս փոփոխությունը պահանջում է, որ բոլորը հետևեն կիբերտարածքում թվային գործառույթների անվտանգ կիրառության պայմաններին, որով պայմանավորված, ՀՀ  ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում կազմակերպվող դասընթացների շարքում ներառված  է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում» թեմայով դասընթացը, որը հարկային և մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար վարեց կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

   Այս թեմայով դասընթացները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու ռիսկերը, որոնց ենթարկվում են անհատները կիբերտարածքում և թե ինչպես անտեղյակությունը կամ անզգույշ գործողությունը կարող են խնդիրներ առաջացնել ոչ միայն օգտատերերի, այլև կազմակերպության կամ երկրի համար:

   Թվային կառավարման հիմնական ոլորտները ներառում են՝

   Քաղաքականության մշակում-կանոնների և ուղեցույցների ստեղծում, որոնք կարգավորում են թվային տեխնոլոգիաների օգտագործումը ընկերության ներսում:

 Տվյալների կառավարում-տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման և փոխանակման գործընթացների կառավարում՝ անվտանգության և գաղտնիության ապահովման նպատակով:

 Ռիսկերի կառավարում-թվային տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերի բացահայտում և մեղմացում (կիբեր սպառնալիքներ, տվյալների խախտումներ, տեխնոլոգիական ձախողումներ):

  Հաշվետվություն-թվային նախաձեռնությունների, դերերի և պարտականությունների հստակեցում, վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծում:

 Կարողությունների զարգացում-կազմակերպությունների ներսում հմտությունների և կարողությունների զարգացում` թվային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու և կազմակերպչական նպատակներով տեխնոլոգիան օգտագործելու համար:

    Այլն...

 Թվային կառավարումը կանոնների, քաղաքականությունների, մոտեցումների ամբողջություն է, որոնք ուղղորդում են, թե ինչպես կիրառել  թվային տեխնոլոգիաները կազմակերպությունում և ոչ միայն: Արդյունավետ թվային կառավարումն օգնում է ապահովել անվտանգություն և արդյունավետ աշխատանք: