Click!-ի դասընթացներին մասնակցությունը նպաստեց դասախոսական կազմում ընդգրկելուն
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը շարունակում է մեծ դերակատարում ունենալ դասընթացավարների համար հնարավորություններ ստեղծելու և վերջիններիս զարգացմանը նպաստելու գործընթացներում՝ ապահովելով ՀՀ-ում հարկային և մաքսային ոլորտի արժեքավոր փորձագիտական ներուժի զարգացում, ամրապնդում ու տարածում:
Մեր կենտրոնի դասընթացավարների կազմը վերջերս համալրել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արաքսյա Մկրտչյանը, ով բացի պատասխանատու ու բանիմաց մաքսային ծառայող լինելուց, հանդիսանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության Click! հարթակի ակտիվ օգտատերերից մեկը: Արաքսյա Մկրտչյանը այսուհետ ՊԵԿ աշխատակիցներին կփոխանցի նաև այն գիտելիքները, որոնք ստացել է այս հարթակի բազմաթիվ դասընթացներին ունեցած մասնակցության արդյունքում (դասընթացներին մասնակցությունը նույնպես նպաստել է դասախոսական կազմում ընդգրկելու որոշմանը):
«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական միության այլ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները» և ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող իրավակարգավորումներ» ուսումնական միջոցառումների շրջանակներում ապրիլի 25-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Մաքսային մարմինների կողմից ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը (արգելապահելը)» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության, Հյուսիսային մաքսատուն-վարչության, Արևելյան մաքսատուն-վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության մաքսային ծառայողների համար համար: