ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
6 հունիսի 2024

«Կառավարման հմտություններ» թեմայով դասընթաց

  Կառավարման ոլորտում կա «Էթիկական առաջնորդություն» տերմինը, որի էությունը օրինակելի վարքագծի, արժեքների, փորձառության ներկայացումը և փոխանցումն է գործընկերներին:

  Հատկապես պետական ​​մարմիններում կամ առընթեր մարմիններում ունեցած փորձի փոխանակումը անգնահատելի է հանրային կառավարման աշխատակցի համար, քանի որ  թույլ է տալիս ձեռք բերել շոշափելի պատկերացումներ և օրինակներ արդեն կայացրած թե՛ ճիշտ որոշումների,  և թե՛ սխալների վերաբերյալ: Այս բովանդակությանը համապատասխան «Կառավարման հմտություններ» թեմայով կառուցողական դասընթաց ունեցանք Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի մասնակցությամբ:

  ՀՀ ՊԵԿ Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց  համար կազմակերպված «Կառավարչական հմտություններ» թեմայով  վերապատրաստման դասընթացի նպատակն է ոչ միայն նոր գիտելիքների փոխանցումը և հմտությունների պաշարի ավելացումը, այլ նաև փորձի փոխանակումը միմյանց միջև։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին լուծումներ, մոտեցումներ, խնդիրներ, տակտիկաներ վերաբերելի՝  

  1. Ռազմավարական մտածողություն-հանրային կառավարումը ներառում է երկարաժամկետ պլանավորում և ռազմավարական մտածողությամբ որոշումների կայացումը էական է հանրային շահերը սպասարկելու համար:
  2. Նորարարական լուծումներ-հանրային կառավարումը հաճախ պահանջում է տվյալ ժամանակին բնորոշ խնդիրների լուծումներ, ուստի պետական հատվածում նույնպես կարևոր է կրեատիվ ​​մտածողությամբ նորարարական մոտեցումների կիրառումը:
  3. Վերլուծական միտք-տվյալահենք որոշումների կայացումը մեր ժամանակի հրամայականներից է: Կարևոր  է, որ ղեկավար անձիք տիրապետեն վերլուծական գործիքների և հմտությունների՝ դրանց մեկնաբանման, քաղաքականության գնահատման և բարելավման ենթակա ոլորտները բացահայտելու համար:
  4. Քննադատական մտածողություն-իրադարձությունների վերլուծությունը, պատճառահետևանքային կապերի բացահայտումը, հիմնավորված եզրակացությունները, դատողությունները և գնահատականները անհրաժեշտ են հետագայում բարելավված որոշումներ կայացնելու համար: 
  5. Շահագրգիռ կողմերի ներգրավվածություն- տարբեր շահագրգիռ կողմերի՝ քաղաքացիների, պաշտոնյաների, պետական ​​աշխատողների և համայնքային կազմակերպությունների կարիքներն ու հեռանկարները հասկանալը կարևոր է հանրային կառավարման մեջ: Ղեկավար անձիք  պետք է կարողանան համագործակցել, հաղորդակցվել, ներգրավել մասնակիցների և խթանել արդյունավետ երկխոսությունը տարբեր շահագրգիռ կողմերի միջև:
  6. Այլն:

  Հանրային կառավարման ոլորտը պահանջում է բազմաոլորտային տիրապետում՝ հանրային քաղաքականության  մշակման և հանրային ծառայությունների մատուցման բարդություններին արդյունավետ լուծումներ առաջարկելու համար, ինչը կայուն ու վստահելի հիմք է  հիմնավորված որոշումներ կայացնելու և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար, իսկ լավ կառավարումը՝  միմյանց վրա ներազդեցություն ունեցող հմտությունների, գործողությունների շղթա է՝ ներառելով գիտելիքների ու փորձի կիսումից մինչև թափանցիկ և հաշվետվողական գործունեություն: