ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց

Աշխատանքի նկարագրություն՝

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարքը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը և առնչվող թեստավորումները անցկացվում են անվճար հիմունքներով ՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից։

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Ընդ որում, ներկայացված դիմումները ենթակա են մերժման, եթե դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում դիմորդը մասնակցել է բարեվարքության հարցազրույցին և ստացել բացասական գնահատական։

Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր

            Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ( https://ats.hirebee.ai/am/jobs/maksayin-tsarhayoghi-patrastman-dasentats-3/apply) կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․

  1. լուսանկար
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ),
  4. արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
  5. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (ավարտական կուրսի ուսանողների դեպքում ՝ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
  6. մաքսային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ,  
  7. Ինքնակենսագրական ( CV )

 

Բոլոր ներկայացվող փաստաթղթերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 15 մեգաբայթը։

Մանրամասները հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433

Աշխատանքային ստաժի և մաքսային ծառայության պաշտոնների մասին մանրամասն տեղեկատվությունը կից հղումով ` https://src.training-center.am/storage/files/pashtoni-nkaragir.xlsx

Դասընթացի ընդունելության մանրամասներ

Դասընթացի ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1) համակարգչային գիտելիքների ստուգում,

Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգումը իրականացվում է Ուսումնական կենտրոնի կողմից, ստուգումը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:

Հրամանը հղումով`  https://src.training-center.am/hraman

Ուսումնական կենտրոնը թեստավորման վայրի, օրվա և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։

Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 4 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0https://youtu.be/BUQNamoaumshttps://youtu.be/lYkUowne2hQhttps://youtu.be/1I1rfrZrbbw:

Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար

2) մասնագիտական գիտելիքների ստուգում,

Թեստավորման մասնագիտական ստուգումն իրականացվում է Ուսումնական կենտրոնի կողմից, ստուգումը հաղթահարում են այն մասնակիցները ովքեր ստանում են 50% և ավել գնահատական։

Թեստավորման հարցաշարը հետևյալ հղումով՝ https://src.training-center.am/storage/files/harcer-masnagitakan_2.xlsx 

Թեստավորման ենթափուլին մասնակցության հրավեր ստացած դիմորդը թեստավորմանը չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ ընդունելության հետագա փուլերին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորմանը չմասնակցելու պատճառներից:

3) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացում,

Թեստավորումները հաղթահարած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և ներկայացնել բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ:

4) ընդունելության հարցազրույց,

Լրացված բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը, որի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին դիմորդները կտեղեկացվեն 2 աշխատանքային օր առաջ:

Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:

Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն են ստանում մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։

Մանրամասները հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433 

Դասընթացի նկարագրություն

1 Տեսական փուլ

  • Դասընթացի տեսական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար 80-86 ակադեմիական/ժամ է (4-5 շաբաթ, օրական մինչև 5 ակ/ժամ)։ Իսկ ղեկավար անձնակազմի համար մասնագիտական թեմաներով 30-35 ակադեմիական/ժամ է (2 շաբաթ, օրական մինչև 5 ակ/ժամ), կառավարչական հմտությունների համար մինչև 30 օր է։
  • Դասընթացները կանցկացվեն աշխատանքային օրերին երկու հերթափոխով՝ 09:30-13:00 կամ 18:30-22:00-ն՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
  • Տեսական դասընթացների ընթացքում իրականացվելու է քննություն՝ թեստավորման միջոցով՝ դասընթացի ընթացքում և ավարտին՝ առվնազն 2 անգամ։ Եթե մասնակիցների առաջխաղացումը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

2 Գործնական փուլ

  • Դասընթացի գործնական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար տևողությունը կազմում է 4 շաբաթ (չվարձատրվող): Իսկ ղեկավար անձնակազմի համար՝ 2 շաբաթ:
  • Դասընթացի գործնական պարապմունքները տեղի կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։

3 Ավարտական հարցազրույց

Դասընթացի ավարտին կկայանա ավարտական հարցազրույց/քննություն, որի արդյունքում դիմորդը կստանա հավաստագիր և աշխատելու հնարավորություն մաքսային ծառայության տարբեր պաշտոններում։

Մանրամասները ՝

 Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175426

Ղեկավար պաշտոնների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175431

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024թ. մայիսի 29-ն է:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 913, 060 844 988, 060 844 948 կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ․  https://ats.hirebee.ai/am/jobs/maksayin-tsarhayoghi-patrastman-dasentats-3/apply 

Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: