Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում՝ մայիսի 15-ից 16-ը:
Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ: Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2025թ-ի ապրիլի 14-ը, ժամը՝ 18:00:
Դասընթացի արժեքը կազմում է 120 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399), իսկ քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքը վճարել (3 000 ՀՀ դրամ) 900005163275 գանձապետական հաշվեհամարին։
Տեղեկացնում ենք, որ պետական տուրքի վճարումը կարող եք կատարել նաև հետևյալ հղումով՝ http://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=611/
- Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝
- Որպես ֆիզ. անձ՝ https://shorturl.at/gNmmv
- Որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ https://shorturl.at/xJHmS
(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր)
- Կամ ուղարկել հայտ TrainingCenter@src.training-center.am էլ. փոստին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, հաշվառման հասցե)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով,
2) անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,
4) դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումները հաստատող փաստաթղթերը:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել
060 844 916, 060 844 989 հեռախոսահամարներով:
Դասընթացի Ծրագիր
Դիմումի Ձև