ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Շահութահարկ-հունվար

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2025թ-ի հունվարի 16-ից, 17-ը (ժ 18:30-21:00) տեղի կունենա «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի հունվարի 16-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Հնվ 16 - 17 Հնվ
Ահարոնյան 12/3
Շահութահարկ-հունվար
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,
    Թեմա 2. Ռազմական դրությամբ պայմանավորված օրենսգրքում կատարված լրացումները, Գոհար Օհանյան
    19:15-20:00 Թեմա 3. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների, ներված պարտավորության հաշվառման առանձնահատկությունները,
    Թեմա 4. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները, Գոհար Օհանյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 5. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 6. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները,
    Թեմա 7. Լիզինգով գույքի տրամադրման գործարքի մասով շահութահարկով հարկման առանձնահատկությունները, Գոհար Օհանյան
    19:15-20:00 Թեմա 8. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,
    Թեմա 9. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները, Գոհար Օհանյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 10. Կորուստների համախառն եկամտից նվազեցման առանձնահատկությունները,
    Թեմա 11. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) 

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ