ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման առանձնահատկություններ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի մայիսի 6-ից 8-ը (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման առանձնահատկություններ» թեմայով 3-օրյա խորացված դասընթաց (Հարկվող բազային քայքայում և շահույթի տեղաշարժ բազմակողմ կոնվենցիայի կիրառում)։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի մայիսի 6-ը ներառյալ և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթավացար՝ Նաիրուհի Ավետիսյան - ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Մայ 6 - 8 Մայ
Ահարոնյան 12/3
Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման առանձնահատկություններ
30,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
3 Թեմա | 7 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 1. Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր-նպատակը, տեսակները, առարկան
    19:15-20:00 Թեմա 2. Ռեզիդենտ- իրավաբանական և ֆիզիկական անձինք, հարկման նպատակով թափանցիկ անձինք
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3․ Մշտական հաստատություն
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 4. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հարկում, ԱՎՈՒՄ-ի հարկում և այլ եկամուտ
    19:15-20:00 Թեմա 5. Շահաբաժին, տոկոս, ռոյալթի
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 6. Անշարժ գույք, միջազգային փոխադրումներ և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրով սահմանված եկամուտների տեսակներ
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 7. Բազմակողմ Կոնվենցիա – նպատակը, առարկան
    19:15-20:00 Թեմա 8. Բազմակողմ կոնվենցիայի ընդունման արդյունքում փոփոխված հոդվածներ
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 8. Բազմակողմ կոնվենցիայի ընդունման արդյունքում փոփոխված հոդվածներ (շարունակություն)
Լրացուցիչ տեղեկատվություն

 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ