ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկություններ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի մայիսի 20-ին և 21-ին կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 21-ին դասընթացավար Ասանեթ Ալոյանը դասընթացը կվարի հեռավար տարբերակով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի մայիսի 20-ը ներառյալ և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Մայ 20 - 21 Մայ
Ահարոնյան 12/3
ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկություններ
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 6 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 1. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ոլորտում կատարված փոփոխություններ
    19:15-20:00 Թեմա 2. Ի՞նչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից աուդիտի ենթարկման, ժողովների և նիստերի անցկացման կարգը և պահանջները
    21:00-21:45 Թեմա 4. Հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ընթացիկ գործունեությանը վերաբերող այլ հարցերի ներկայացում
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 5. Ոչ առևտրային կազմակերպությունների (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների) մասով գործարքների փաստաթղթավորման առանձնահատկությունները
    19:15-20:00 Թեմա 6. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հարկային հաշվարկների և հաշվետվությունների կազմման և հարկային մարմին ներկայացման առանձնահատկությունները
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 7. Ոչ առևտրային կազմակերպությունների որպես ԱԱՀ վճարող հաշվառման և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության հաշվարկման առանձնահատկությունները
    21:00-21:45 Թեմա 8. Սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները,
    Թեմա 9. Ոչ առևտրային կազմակերպությունների մասով հարկային արտոնությունները
Լրացուցիչ տեղեկատվություն

Կարող եք հայտ (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) ուղարկել նաև trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 916, 060 844 989 հեռախոսահամարներով:

Այլ դասընթացներ