ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության հարկային օրենսդրության առանձնահատկություններ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024թ-ի հունիսի 13-ից 14-ը կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին և գրանցվել մինչև 2024թ-ի հունիսի 13-ը ներառյալ:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին և գրանցվել մինչև 2024թ-ի հունիսի 13-ը ներառյալ:
Հնս 13 - 14 Հնս
Ահարոնյան 12/3
24,000
AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 6 Ժամ | 30 րոպե
-
18:30-21:4518:30-19:15 Թեմա 1. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ոլորտում կատարված փոփոխություններ Հրաչուհի Ջաբաղյան
19:15-20:00 Թեմա 2. Ի՞նչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները Հրաչուհի Ջաբաղյան
20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 Թեմա 3. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից աուդիտի ենթարկման, ժողովների և նիստերի անցկացման կարգը և պահանջները Հրաչուհի Ջաբաղյան
21:00-21:45 Թեմա 4. Հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ընթացիկ գործունեությանը վերաբերող այլ հարցերի ներկայացում Հրաչուհի Ջաբաղյան -
18:30-21:4518:30-19:15 Թեմա 5. Ոչ առևտրային կազմակերպությունների (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների) մասով գործարքների փաստաթղթավորման առանձնահատկությունները Ասանեթ Ալոյան
19:15-20:00 Թեմա 6. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հարկային հաշվարկների և հաշվետվությունների կազմման և հարկային մարմին ներկայացման առանձնահատկությունները Ասանեթ Ալոյան
20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 Թեմա 7. Ոչ առևտրային կազմակերպությունների որպես ԱԱՀ վճարող հաշվառման և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության հաշվարկման առանձնահատկությունները Ասանեթ Ալոյան
21:00-21:45 Թեմա 8. Սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները,
Թեմա 9. Ոչ առևտրային կազմակերպությունների մասով հարկային արտոնությունները
Լրացուցիչ տեղեկատվություն
Կարող եք հայտ (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) ուղարկել նաև trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:
Այլ դասընթացներ